Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 17-ին կավարտվեն քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Տիտղոսը պաշտպանող Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
Մյունխենի «Բավարիան» տանը կխաղա Լոնդոնի «Արսենալի» հետ։ Առաջին խաղը Անգլիայում ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 3:3)
«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:2)