Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին։
Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը հայտնվել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից հետո։