Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արձագանքել է Իրանին Իսրայելի հարվածին՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանը մնա կայուն, և բոլոր կողմերը ձեռնպահ մնան հետագա գործողություններից»,- ասել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով «ամեն ինչ անել»՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են Սպահան նահանգի երկնքում անօդաչու թռչող սարքերի մասին։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ Սպահանի երկնքում հակաօդային պաշտպանության կողմից խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։