Հայաստանի 26 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 պատանիների եւ աղջիկների առաջնություններին:

Սկզբում, կընթանան կայծակնային եւ արագ խաղի մրցաշարերը, իսկ ապա կանցկացվի դասական շախմատի առաջնությունը, հայտնում է armchess.am-ը: