Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ժայթքող հրաբխի մոտակայքում ապրող ավելի քան 2100 մարդ տարհանվել է՝ մոխրի տարածման, քարերի անկման, տաք հրաբխային ամպերի և ցունամիի հնավանականության պատճառով, հայտնում է NBC News-ը։
Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգների մեղմացման կենտրոնը ուրբաթ օրվա երկրորդ կեսից գրանցել է առնվազն երեք ժայթքում, ժայթքման սյան առավելագույն բարձրությունը հասել է 1200 մետրի:
Մանադո քաղաքի միջազգային օդանավակայանը, որը ժայթքող Ռուանգ հրաբխից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, ժամանակավորապես փակ է մնում, քանի որ օդը պատված է հրաբխային մոխրով:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ հրաբխի մի մասը կարող է փլուզվել ծովը և ցունամի առաջացնել, ինչպես դա տեղի էր ունեցել 1871 թվականի ժայթքման ժամանակ։