Երեւանում, սեպտեմբերի 25-ին, կստորագրվի ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիրը:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ավարտին տեղի կունենա ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումը Միխաիլ Կոստարակոսի հետ:

Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: