Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալու առթիվ։
«Շնորհավորում եմ առաջնությունում հաղթանակի առթիվ։ Դու շատ ես աշխատել եւ արժանի ես այս հաջողությանը։ Վայելի՛ր պահը»,- գրել է Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։