Տաջիկստանի ԱԳՆ-ն հրատապ հանձնարարական է տվել՝ կոչ անելով իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։
«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստանի տարածք բոլոր տեսակի տրանսպորտով մեկնելուց՝ առանց խիստ անհրաժեշտության», - ասվում է Տաջիկստանի ԱԳՆ հայտարարության մեջ։