ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի «աճող սպառնալիքին»՝ վկայակոչելով տարածաշրջանում նրա աճող «ապակայունացնող ազդեցությունն»՝ Իսրայելի վրա վերջին հարձակումից հետո:
«Այս հարձակումն ընդգծում է Իրանի կողմից հրատապ և աճող սպառնալիքը և միասնական պաշտպանություն կառուցելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը», - ասել է Բլինքենը՝ Ռիադում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նախարարական հանդիպման ժամանակ: Հանդիպումը հեռարձակել է Սաուդյան Արաբիայի պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը։
Բացի այդ, պետքարտուղարը մատնանշել ՝ Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, որը 2023 թվականի նոյեմբերից հարձակվում է Կարմիր ծովում և Ադենի ծոցում Իսրայելի հետ կապված առևտրային նավերի վրա: «Մենք ընդգծում ենք Կարմիր ծովում անվտանգ նավարկության կարևորությունը համաշխարհային տնտեսության համար»,- հավելել է նա։
Երկուշաբթի օրը Բլինկենը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նրա տարածաշրջանային շրջագայության առաջին կանգառը։ Այս շաբաթ պետքարտուղարը կայցելի նաեւ Իսրայել եւ Հորդանան, որտեղ կքննարկի իրավիճակը Գազայի հատվածում։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կկենտրոնանա պաղեստինյան անկլավում հրադադարի հարցերի վրա, ինչը թույլ կտա ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման պատանդներին և մեծացնել մարդասիրական օգնության ծավալը, որը նախատեսված էհատվածի բնակիչների համար։
Էր-Ռիադում պետքարտուղարը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստին, բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, ինչպես նաև կհանդիպի Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի և Պաղեստինի ներկայացուցիչների հետ։