Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են իրենց 33-ամյակը: Ելույթ ունենալով Վազիանիի ռազմաբազայում այս օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ այսօր «մութ ուժեր են աշխատում երկրում, որոնք փորձում են երկիրը ծնկի բերել» և պառակտել հասարակությունը՝ «սադրելով էթնիկ հակամարտություններ. առճակատում եղբայրների միջև՝ ուղղակի պատերազմով և օկուպացիայի միջոցով»։ Այսպես, Զուրաբիշվիլին քննադատել է իշխող կուսակցությանն ու կառավարությանը, հայտնում է Apsny.ge-ն։
«Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամի և բարերար, ով փորձեց ոչնչացնել մեզ և ով օգնեց մեզ ստեղծել ժամանակակից պաշտպանական ուժ»,- ասել է նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ «նրանք, ովքեր սադրանք և առճակատում են սերմանում, խոսում են իրենց բանակի և հայրենիքի դեմ»։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա ելույթ է ունեցել Զուրաբիշվիլիից հետո՝ քննադատելով նրան։
«Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ խոսնակին և չեմ համարձակվի պատասխանել վրացական բանակին նրա քաղաքական հայտարարություններին, որոնք լիովին չեն համապատասխանում այսօրվան և նախագահի բարձր պաշտոնին։ Բոլորը պատասխան են տալու Սահմանադրության առաջ՝ երդումը խախտելու համար, իսկ Աստծո առաջ՝ երկրին դավաճանելու համար»,- նշեց նա։