«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած միանգամայն արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ թեեւ ներկա իրադարձությունները Նիկոլին բավականաչափ հունից հանել են, սակայն նա ամենեւին էլ դեռ հուսահատ վիճակում չէ, ինչի մասին կան տարբեր խոսակցություններ:
Ավելին, ըստ աղբյուրի, Նիկոլը փորձում է միջոցներ ձեռնարկել` իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար: Ընդ որում, այս փուլում ավելի շատ մտահոգված է ոչ թե փողոցում ծավալվող շարժումից, այլ` սեփական թիմից: Այսինքն, որ թիմի մի մասը կարող է պարզապես գիտակցված «գցել» իրեն:
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է պատասխան տալու պահը, եւ հիստերիայի ազդեցությամբ կարող է ամեն մի անսպասելի քայլի դիմել:
Ըստ աղբյուրի, նման հնարավոր զարգացումները թույլ չտալու համար Նիկոլը հանձնարարել է «համապատասխան» անձանց եւ կառույցներին` պատգամավորական կազմից հատկապես «անհուսալիների» հետ «բացատրական» զրույցներ ունենալ: Այն է` որոնց դեմ կան հատկապես քրեական կոմպրոմատներ, եւս մեկ անգամ հիշեցնել այդ մասին` «բացատրելով», որ եթե անգամ իշխանություն փոխվի, նրանք բանտ են գնալու:
Ոմանց էլ հիշեցրել են, որ առանց կոմպրոմատների էլ այն կարգի արարքների մեջ են թաթախված, որ բավական է` Նիկոլը չլինի, որ հաստատ ներում չեն ստանա, թեկուզեւ իրենց հարեւան-բարեկամների կողմից:
Չնայած դրան, ըստ աղբյուրի, որոշ ՔՊ-ականներ սկսել են մտածել «համենայնդեպս»` ընդդիմադիր հատվածի հետ գաղտնի կապերի մասին, որ եթե ինչ-որ բան լինի, կարողանան շատ արագ կերպարանափոխվել` «դառնալով Նիկոլի դեմ դուրս եկած հերոսներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում