Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 9-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում կընդունի իտալական «Ռոմային»։ Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը։

Իտալական «Ատալանտան» տանը կմրցի «Մարսելի» հետ։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

 

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բայեր» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 2:0)

«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 1:1)