Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով այցելում է համալսարաններ և ուսանողները միանում են Շարժմանը։ Այս պահի դրությամբ Սրբազանին են միացել ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի ուսանողները։

Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին:

 

Սրբազանի առաջնորդած Շարժումը շարունակելու է այցելել մյուս համալսարաններ ևս։ Նրանք հասել են Կոնսերվատորիա, որտեղ ևս ուսանողները միանում են շարժմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Տավուշտը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից:


Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։