Ուկրաինայում կառուցվել է զենքի գաղտնի գործարանների ցանց, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի տակ, իսկ մյուսները «քողարկված են հսկայական դեկորացիաների տակ»։ Այս մասին գրում է իսպանական El Mundo հրատարակությունը՝ հղում անելով ուկրաինական զենքի արդյունաբերության աղբյուրին։
Այս գործարանների գտնվելու վայրը «հույժ գաղտնի է», պնդում է հրատարակությունը։
El Mundo-ի զրուցակցի խոսքով՝ Ուկրաինային այժմ ամենից շատ անհանգստացնում է այն, թե որքանով են այդ գործարանները թաքնված ռուսական զորքերից։ «Մենք բանվորների մեջ մի քանի դավաճաններ ենք հայտնաբերել»,- ասել է աղբյուրը։
Լրագրողների զրուցակիցը նշեց, որ Ուկրաինան «ունի այն, ինչ պակասում է Եվրոպային, իսկ Եվրոպան ունի այն, ինչ պակասում է մեզ»։ «Մենք փողի և պայմանագրերի պակաս ունենք, բայց Եվրոպան չունի գործարաններ, որոնք թույլ կտան վերազինվել ռուսական սպառնալիքի պատճառով: Այստեղ մենք ունենք փորձ և ռեսուրսներ՝ արտադրելու այն, ինչ նրանք ցանկանում են, շատ ավելի կարճ ժամկետում, քան ցանկացած այլ եվրոպական գործարան»,- ասում է աղբյուրը։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտնել է, որ 2024 թվականին Ուկրաինան անցած տարվա համեմատ 10 անգամ ավելացրել է հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Անօդաչու սարքերի մեծ մասն ունի 700-ից 1000 կիլոմետր հեռահարություն, սակայն կան մոդելներ, որոնց հեռահարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը: