Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ֆրոզինոնեին» 5:0 հաշվով հաղթելու շնորհիվ չեմպիոն «Ինտերը» կրկնել է 73 տարվա վաղեմության ցուցանիշ։
backstage-show.com
РЕКЛАМА
«Ինտերն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 86 գոլ։ 1950-1951 թվականների մրցաշրջանում միլանյան թիմը 36 խաղում խփել է 101 գոլ։ Դրանից հետո «Ինտերը» երբեք Ա Սերիայի մեկ մրցաշրջանում 86 գոլ չէր խփել։
Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» լավագույն ռմբարկուն արգենտինացի Լաուտարո Մարտինեսն է, որը 33 խաղում խփել է 24 գոլ։ Ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը 33 խաղում խփել է 20 գոլ։
«Ինտերը» 36 խաղից հետո ունի 92 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։