Իլոն Մասկը ընտրություններում լարված պայքար է սպասում Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի միջեւ։
«Թրամփի հաղթանակի գործակիցները ներկայում շատ ավելի լարված մրցավազք են կանխատեսում (երկու թեկնածուների միջեւ)»,- երկուշաբթի գրել է Մասկը X-ի իր էջում։
Նա նաեւ նշել է, որ որքան ավելի անարդար լինեն հարձակումները Թրամփի վրա, այնքան ավելի մեծ աջակցություն կստանա նա։ «Որքան ավելի անարդար լինեն գրոհները Թրամփի դեմ, այնքան ավելի բարձր կլինի նրա ցուցանիշը հարցումներում»,- կարծում է Մասկը։
Հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել է The New York Times թերթը Սիենի քոլեջի հետ համատեղ, ԱՄՆ վեց կարեւոր նահանգներից հինգի ընտրողները նախընտրում են Թրամփին։ Խոսքը Արիզոնայի, Ջորջիայի, Միչիգանի, Նեւադայի, Փենսիլվանիայի եւ Վիսքոնսինի մասին է։ Միայն վերջինում Բայդենն առավելություն ունի. այդ նահանգում գործող նախագահին պատրաստ է իր ձայնը տալ գրանցված ընտրողների 47 տոկոսը, Թրամփին՝ 45 տոկոսը։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար, ունի Դեմոկրատական կուսակցության պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը։ Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն ծավալվելու է նույն թեկնածուների միջեւ, ինչ եւ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթանակ տարավ Թրամփի նկատմամբ, որը փորձում էր վերընտրվել նախագահի պաշտոնում։