ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համերաշխության այցով ժամանել է Կիև, որի ընթացքում մտադիր է քննարկել ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնության հարցերը, հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Բլինքենը մտադիր է հանդիպել Ուկրաինայի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է վերահաստատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային, նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։


Բացի այդ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ակնկալում է ելույթ ունենալ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։