Իրականությանը չեն համապատասխանում ենթադրություններն այն մասին, որ ռուսական կողմն իբր առաջարկել է լիովին հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ Դա ճիշտ չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մտացածին անվանելով տեղեկությունն այն մասին, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը Հայաստանի հինգ մարզերից իրականացվում է Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությունների շրջանակում համատեղ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների չտեղակայման մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք մարզերից՝ կապված նրանց կողմից առաջադրված խնդիրների կատարման հետ։