Բեն Աֆլեքը «խելքի է եկել» Ջենիֆեր Լոպեսի հետ ամուսնական խնդիրներից հետո։ «Եթե ժամանակավոր անմեղսունակության հիման վրա ամուսնալուծվելու միջոց լիներ, նա դա կաներ»,-Page Six-ին ասել է աղբյուրը: «Նա զգում է, որ վերջին երկու տարիները պարզապես տենդային երազ էին, եւ այժմ նա ուշքի է եկել եւ հասկանում է, որ այդ ամուսնությունը, պարզապես, չի աշխատում»:

In Touch-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բենն ու Ջենը պատրաստվում էին ամուսնալուծվել, եւ որ դերասանը ամուսնությունից երկու տարի անց լքել է իրենց ընդհանուր տունը: Ոչ Ջենը, ոչ Բենը պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների կարգավիճակը։ Բոլորովին վերջերս նրանց միասին տեսել էին Ջեյ Լոյի դստեր՝ Էմմայի դպրոցական միջոցառմանը։


Թեեւ զույգին տեսել են միասին ընթրելիս այդ երեկո, ընդամենը մեկ օր առաջ, աղբյուրը In Touch-ին հայտնել էր, որ Ջենիֆերը PR է փնտրում «իր ամուսնալուծությունը կարգավորելու համար»: Աղբյուրը նաեւ նշել է, որ դատական ​​բաժանման դիմումը «մոտ է»:

Երկրպագուներն առաջին անգամ նկատեցին, որ զույգի հարաբերություններում ամեն ինչ լավ չէ, երբ Ջենիֆերը 2024 թվականի Met Gala-ի կարմիր գորգի վրա հայտնվեց առանց ամուսնու։

«Բենի բացակայությունը Met Gala-ից ավելի շատ հարցեր առաջացրեց, քան նրանք կցանկանային»,-նշել է ինսայդերը: