Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հրաժեշտի արարողությունն սկսվել է Թավրիզ քաղաում, երկրի հյուսիս-արեւմուտքում։ Այս մասին տեղեկացրել է IRNA գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ երթին մասնակցում են մի քանի հազար մարդիկ։ Ճնշող մեծամասնությունը սգո հանդերձանքով է։ Նշվել է, որ հուղարկավորություններ տեղի կունենան Իրանի այլ քաղաքներում։ Թավրիզից հետո զոհերի դիակներով դագաղները կուղարկվեն Թեհրան՝ համընդհանուր հիշատակի աղոթքի համար մայրաքաղաքի մզկիթում։ Ռաիսիին կթաղեն իր հարազատ Մեշհեդ քաղաքում, իմամ Ռեզայի դամբարանում։