Պետական հատվածի ADEDY արհմիության աշխատողներն ամբողջ Հոնաստանում երեքշաբթի 24-ժամյա գործադուլ են սկսել աշխատավարձը բարձրացնելու պահանջով, տեղեկացրել է Ekathimerini-ն։

ADEDY-ն կոչ է արել ցույց սկսել ժամը 11.00-ին Աթենքի կենտրոնում, էկոնոմիկայի նախարարության շենքի առջեւ, ինչը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել տրանսպորտի հետ կապված։

 

ADEDY-ն իր հայտարարությունում նշել է, որ գործադուլ է հայտարարել ի նշան բողոքի «գների բարձրացման եւ աշխատողների աղքատացման դեմ՝ կառավարության քաղաքականության պատճառով»։

Արհմիությունը պահանջում է բյուջետայինների աշխատավարձի հորիզոնական բարձրացում 10 տոկոսով, կոլեկտիվ պայմանագրերի կնքում աշխատանքի վճարման մասին, չհարկվող նվազագույնի ավելացում մինչեւ 12 հազար եվրո եւ լրավճարների ավելացում վտանգների համար։

Գործադուլը կազդի պետական ծառայությունների վրա, թեեւ սպասվում է, որ հանրային տրանսպորտը որեւէ խնդիր չի ունենա։