Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող պատվիրակությունը թռել է ռուսական արտադրության ուղղաթիռներով, և թռիչքն ընթացել է առանց խնդրի։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս-բելառուսական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:


«Ի միջիայլոց, ուղեկցող անձինք, որքան գիտեմ, թռել են երկու ռուսական ուղղաթիռներով։ Իսկ ռուսական արտադրության ուղղաթիռներն առանց դժվարությունների թռչում էին նույն պայմաններում, նույն թռիչքային միջանցքում»,- շեշտել է Պուտինը։