Մայիսի 25-ին, ժամը 07:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:
Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։