Հանուն ազգի փրկության, Սրբազանը կայացրեց իր կյանքի ամենադժվարին որոշումը։
Հանուն ազգի փրկության, Սրբազանը զոհասեղանին դրեց իր երեսնամյա կենսագրությունը՝ հոգևոր նվիրական ծառայությունը ժողովրդին ու Աստծուն։
Ավելին՝ զոհասեղանին դրեց յուր անձը։
Ժողովրդի կողմից, անձի նվիրական գործունեության ուրացման բազում օրինակներ ունենք, բայց ուզում եմ հավատալ, որ այս անգամ ազգս աչքի կնկնի իր նվիրվածությամբ, հավատարմությամբ ու վստահաբար Սրբազանին չի թողնի մեն մենակ իր որոշման հետ։
Եվ ուրեմն՝ փոխադարձ վստահությամբ, հավատքով ու նվիրվածությամբ դեպի հաղթական ավարտ։
Մենք այլընտրանք չունենք, իսկապես նահանջի տեղ չունենք, մենք պարտավոր ենք այս անգամ, վերջին անգամ՝ օգտագործել Աստծո կողմից տրված այլևս միակ հնարավորությունը։
Եթե եղանք միասնական, ապա՝
Ոգին կհաղթի դուխին,
Լույսը՝ խավարին,
Եռագույնը՝ սև ու սպիտակին,
ճշմարիտը՝ ստին,
Արժանապատվությունը՝ ստորացմանը։