ԱԳՆ-ի շենքի դիմաց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախման հետևանքով քաղաքացիներից մեկն ուշագնաց եղավ:
Ավելի վաղ հայտնել էնք, որ ԱԳՆ-ի դիմաց Բագրատ Սրբազանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ բախում սկսեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները հավաքվել էին նախարարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: