Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գեղատեսիլ վայրում Հայաստանի Ազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կայացավ RFS ARMENIA 2019 հերթական միջազգային օֆֆրոդ ավտո մրցարշավը: Պայքարում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի լավագույն ավտո մրցարշավորդները, որոնք պիտի հաղթահարեին տարածքի դժվար անցանելի խոչընդոտները:
Մրցույթը բավականին բարդ էր լանշավտային առումով, սակայն հաղթանակի ձգտումը թիմերին ստիպում էր անտեսելով դժվարությունները՝ հասնել վերջնակետին:
Ճանապարհի երկարությունը Ա կետից Բ կետ մոտ 17 կիլոմետր է, որը
մրցարշավորդները պետք է հաղթահարեին 3 անգամ:Ճանապարհը տեղ տեղ անցնում էր անտառի միջով՝ հասնելով Կիրանցի հնադարյան եկեղեցի, այնուհետև, թիմերը շարունակելով պարտավոր էին հաղթահարել տեղանքի լեռնային հատվածը՝ հասնելով մինչև հաջորդ եկեղեցին՝ Գոշավանք ու վերջապես ձորակով հատել վերջնակետը:
Անկասկած բարդ փորձություն էր սպասվում մասնակիցներին՝ վտանգը մեծ է, որ մենքենաները կարող են շատ արագ վթարվել ու հենց նման դժվարություններն էլ մրցույթը դարձնում են հետաքրքիր ու դիտարժան:
Մրցավարները որպես ժյուրի, հետևելով ամբողջ ընթացքին պետք է որոշեին արժանի հաղթողին, ինչն այնքան էլ հեշտ չէր: Այդ կարևոր պարտականությունը դրված էր ինչպես ոլորտի պրոֆեսյոնալների, այնպես էլ ճանաչված դերասան Սարգիս Գրիգորյանի ուսերին՝ ով ընդգրկված էր որպես ժյուրիի ղեկավար: Ինչո՞ւ հենց Սարգիսին վստահվեց այդ կարևոր առաքելությունը․ շատ պարզ՝ որովհետև նա հաճախակի էր սիրողական մակարդակում մասնակցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմակերպած նման միջոցառումներին և բավականաչափ տեղյակ էր մրցման կանոնակարգից-նշեց ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ Արսեն Մանուկյանը:
Մասնակից մեքենաները՝ 25 ն էին որոնք հնարավորինս թյունինգապատվել են նման լանշաֆտային պայամններին դիմանալու և հաղթահարելու համար:
Չնայած, որ պայքարը թեժ էր, սակայն մասնակիցները հարգանքով էին մեկը մյուսի նկատմամբ-նշում է Ավտոդրայվ հաղորդման հեղինակ Մխիթար Հովակիմյանը:
Մրցարշավը անցավ չափազանց լարված, էքստրեմալ պայմաններում, շատ մեքենաներ դուրս մնացին պայքարից չկարողանակով հաղթահարել իրենց առաջ դրված խնդիրները: Վերջապես շուրջ 10-ը ժամ տևած պայքան ավարտվեց: Հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականը:
<<Տոնելով հաղթանակը՝ երեկոյան կազմակերպված միջոցառմանը զգալի էր թիմերի ընկերական շփումը:Սա արդեն իսկ մեծ նվաճում էր նման մրցաշարում, երբ բոլորը ուրախ էին ու երջանկիկ>>,- մեզ հետ զրույցում նշեց ժյուրիի ղեկավար դերասան Սարգիս Գրիգորյանը:
<<Մյուս թիմերը նույնպես արժանացան խրախուսական մրցանակների ու պարգևների: Իսկ որպես վերջաբան՝ Հայաստանի հավաքականի ցուցաբերած արդյունքը թույլ է տալիս վստահորեն ասել, որ մենք պատրաստ ենք միջազգային մրցաշարերին պատվով մասնակցելու>>-խոսքն ամփոփեց ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:
Այո՛, իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց հաղթանակից կարևոր է ընկերասիրությունն ու հոգատարությունը, որը այս մրցույթում գերակշռող էր- եզրափակիչ խոսքում նշեց RFC մրցարշավի հիմնադիր Լուիս Վինը:


