Դորտմունդի Բորուսիայի ամառային ձեռքբերումները կրկին հիանալի խաղ ցույց տվեցին երեքշաբթի երեկոյան ավելացված րոպեներին 2:0 հաշվով հաղթանակ բերելով թիմին «Մյունխեն 1860»-ի դեմ խաղում:
Չնայած, որ Գերմանիայի գավաթի երկրորդ տուրի հաղթանակը սովորական կարելի է համարել, սակայն հյուրընկալվողների ճնշումը վերջապես իր արդյունքը տվեց միայն ավելացված եռեսուն րոպեների ընթացքում, երբ Պիեր Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը օգնեցին Բորուսիային անցնել հաջորդ փուլ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է խաղից ստացված իր տպավորություններով և քննարկել եկող խաղերը Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում:

-Ինչպե՞ս կգնահատես Դորտմունդի խաղը այս գիշեր:

- Դա դժվար էր, քանի որ մեր մրցակիցը շատ լավ թիմ էր և շատ լավ էր պաշտպանվում: Մենք շատ հնարավորություններ ունեինք, սակայն չէին կարողացնում իրացնել դրանցից շատերը: Սակայն ի վերջո մենք կարողացանք իրացնել տասնմեկմետրանոցը և խփել երկրորդ գոլը: Ամենակարևորը այն է, որ մենք կարողացանք հաղթել այս գիշեր: Ես շատ երջանիկ եմ: Ես շատ մեծ օժանդակություն եմ ստանում իմ խաընկերներից: Դա շատ լավ փոխանցում էր Ջոնաս Հոֆմանի կողմից, սակայն ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք:

-Դու սպասո՞ւմ էիր, որ մթնոլորը այսքան թեժ կլիներ ինչպես այս գիշեր:

- Տնային խաղերի ժամանակ երկրպագուները անհավատալի մթնոլորտ են ստեղծում, սակայն ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք մեծ թվով ներկա էին գտնվում խաղին և հավատացին մեզ մինչև խաղի ավարտը: Մենք հաղթեցինք այս խաղը նրանց համար:

-Ինչքա՞ն կարևոր էր Դորտմունդի համար հաղթել այս գիշեր երկու պարտությունից հետո:


-Ես մտածում եմ,որ վերջին երկու խաղերի ժամանակ մեր բախտը մի քիչ չբերեց, սակայն ավելի կարևոր է այն, որ մենք հաղթահարեցինք այդ իրավիճակը և հաղթեցինք այս գիշեր: Այժմ մենք պետք է մտածենք Ֆրեյբուրգի մասին, մենք պետք է հաղթենք նաև այդ խաղում:

-Խոսելով Ֆրեյբուրգի մասին, ցանկանո՞ւմ ես ասել, որ Դորտմունդը հսկայական ճնշման տակ է հաղթելու նրանց այս շաբաթ այն բանից հետո, որ Մյունխենի Բավարիան հետ բերեց իր երկու միավորը, որով հետ էր մնում ձեզնից:


-Իհարկե: Մենք պետք է հաղթենք: Դա կարևոր է, քանի որ Ֆրեյբուրգից հետո մենք ունենք խաղ Չեմպիոնների Լիգայում Մարսելի Օլիմպիկի դեմ: Եթե մենք հաղթենք Ֆրեյբուրգին, մենք ավելի վստահ կգնանք հաջորդ խաղին: