Արտյոմ Ավանեսյանն ու Մոհամեդ Յատարան հեռացել են «Արարատ-Արմենիայից», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Նրանց պայմանագրերն ավարտվել են։
24-ամյա վինգեր Արտյոմ Ավանեսյանն «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2018թ ամռանը ու 119 խաղում խփել 13 գոլ։
30-ամյա գվինեացի կիսապաշտպան Մոհամեդ Յատարան «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2023թ ամռանը ու 30 խաղում խփել 18 գոլ։