Մարզական վիճակագրական Opta գործակալությունը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտների եռյակը։
Առաջին տեղում Անգլիայի հավաքականն է, որի չեմպիոնության հավանականությունը 19,9 տոկոս է։
Եռյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան (19,1 տոկոս) եւ Գերմանիան (12,4 տոկոս)։
Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։