Այդ քաղաքագետ-փորձագետներին մենք գումար վճարենք, կասեն՝ շարժումը համաշխարհային տիեզերական նշանակություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ փորձագետ-քաղաքագետներ նշում են, որ այս եղանակով շարժման ղեկավարները շարժումը մաշեցնում են:
«Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ են, նրնց կհամար ոչ երկիր կա, ոչ հայրենիք ու պետություն: Իրենց համար կարեւոր է իրենց որովայնը, իրենց տրված արծաթը: Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, ռուսական քարոզչությունից են խոսելու նույն ջանասիրությամբ: Դրանք փորձագետ չեն, փորձանգաբերներ են, մի պստիկ խումբ, որ դեմերես խոսես, ուղղակի կչորանան տեղում»,-ասաց նա: