Մի քանի օր առաջ մենք ստացել ենք նոր նախագիծ Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ հարցերը քչացել են, որոնք բաց էին մնում։ Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։

«Որոշ կետերում նկատվում է դրական դինամիկա»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը։ «Արդյունքում՝ մենք կարծիքներ ենք փոխանակել 4 օկուպացված ադրբեջանական գյուղերի ազատման դրական ազդեցության մասին կողմերի միջեւ գործընթացի վրա»,- ավելացրել է նա։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին. «Մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը մեր կողմից»։


Թե ինչպիսին են լինելու այդ քայլերը՝ մնում է միայն կռահել, հաշվի առնելով այն, որ օկուպացված հայկական գյուղերը վերադարձնել Բաքուն չի պատրաստվում, բայց ակտիվորեն պահանջում է «խրախճանքի շարունակություն» նոր տարածքային հավակնությունների տեսքով։