Հունիսի 7-ին տեղի կունենա Հայաստանում ինտերիեր դիզայնի և ճարտարապետության ոլորտի այս տարվա ամենանշանակալից միջոցառումներից մեկը՝ «Տուն տեղ» հեռուստանախագծի դիզայն մրցույթի պաշտոնական հայտարարումը՝ «Homing expo 2024»-ի շրջանակում։


Միջոցառման ընթացքում ցուցահանդեսների սրահում շրջայցից ու հաճելի երաժշտական համարներից բացի, դիզայներաճարտարապետական համայնքը հնարավորություն կունենա շփվելու միմյանց հետ և ծանոթանալու վերջին տարիների ընթացքում՝ այս ոլորտի ձեռքբերումներին։

Տուն տեղ նախագծի այս եթերաշրջանի գլխավոր հովանավորն է United Technical Service ընկերությունը։

Միջոցառման ընթացքում կհայտարարվի այս տարվա կայանալիք մրցանաբաշխության 8 անվանակարգերը, որոնց մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել երիտասարդ հայ ճարտարապետներն ու դիզայներները։ Այս տարի անվանակարգերը բաշխված է հետևյալ կերպ․


«Տարվա լավագույն դիզայն նախագիծ»
«Տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ»
«Տարվա լավագույն հայկական դիզայն նախագիծ»
«Տարվա լավագույն էկո նախագիծ»
«Տարվա լավագույն սմարթ նախագիծ»
«Տարվա լավագույն գրասենյակային նախագիծ»
«Տարվա լավագույն դիզայն օբեկտ»
«Տարվա լավագույն հոռեկա դիզայն»։

Ինչպես նաև, որոշ գործընկերներ պատրաստել են անվանական անվանակարգեր։
Մրցանակակների արժանացած երիտասարդ դիզայներները, գործընկերների շնորհիվ հնարավորություն կունենան ուսում ստանալ արտերկրում։ Կլինեն նաև խոշոր դրամական պարգևներ։