Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ, լիաժեք ոսկե մեդալ էր:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Լևոն Ջուլֆալակյանը, ով նշեց, որ դա մտածված քայլ էր դատավորների կողմից: «Ռուսները ցանկանում էին մեդալ վերցնել, սակայն այդ գոտեմարտը մերն է եղել միանշանակ», - նշեց նա: Մարչի խոսքերով, Արթուրն այդ մենամարտն ավելի զգոն և ուշադիր էր աշխատում:
«Դե եզրափակիչ գոտեմարտն ինչ-որ կերպ լարվածություն է առաջացնում, որ ինչ-որ տեղ սխալ չարվեր: Նա համոզված էր, որ կհաղթեր, թե չէ այդ վերջին քսան վայրկյանում կկարողանար միավոր վաստակել, սայթաքում եղավ և միավոր զիջեցինք», - հայտարարեց նա:
Կարծիք հայտնեց նաև հենց Արթուր Ալեքսանյանը, ով նշեց, որ իր մենամարտերից գոհ է: «Մրցավարները դեր խաղացին, բայց դա չէր ազդի, եթե ես լսեի, որ մեր մարզիչները գոռում էին, որ մեզ կրկին միավոր է պետք, թե չէ կպայքարի», - նշեց նա, հավելելով, որ արդեն վստահ է եղել, որ ոսկե մեդալ ունենք:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում մրցավարական սխալի պատճառով հաղթանակը զիջեց ռուս ըմբիշին: