Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը և հերքել Թեհրանի հասցեին այնտեղ պարունակվող «անհիմն և անընդունելի մեղադրանքները»։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Քանանին հակաիրանական հայտարարությունն անվանել է անհիմն և քաղաքական նպատակներ հետապնդող», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «անուրանալի է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման գործում, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում՝ միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով»։ Բացի այդ, նա վերահաստատել է Թեհրանի հավատարմությունը «միջազգային իրավունքների ու պարտավորությունների շրջանակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցությանը»։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում բանակցություններից հետո ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել «տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու» գործողությունները»: