ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ բանակցություններ կսկսի Ուկրաինայի ընդունելու մասին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերականգնման համաժողովում։
«ԵՄ-ը պետք է բանակցություններ սկսի Ուկրաինային ընդունելու մասին մինչեւ այս ամսվա վերջ»,- ասել է նա։ Մինչ այդ Financial Times թերթը, հղում կատարելով Բրյուսելում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին։ Դրանք հետաձգվել էին մարտից մինչեւ այն պահը, երբ տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները, որպեսզի չփչացնեն ուկրաինամետ կուսակցությունների արդյունքները։