Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը անհանգստացած է առևտրական և մաքսային քայլերով, որը նախաձեռնում է Ռուսաստանը Արևելյան գործընկերության որոշ պետությունների նկատմամբ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքում եվրոպական դիվանագիտության մամլո ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի նախագիծ է, որի շրջանակներում ծրագրվում է նրա մերձեցումը Եվրամիության ԽՍՀՄ նախկին վեց պետության՝Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ:
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության մտցրած ուկրաինական ապրանքի հսկողության միջոցառումների խստացումը ուժեղ արձագանք է առաջացրել ուկրաինական բիզնեսի և քաղաքական գործիչների մոտ, որոնք այդ քայլերը համարել են շանտաժ և հարկադրանք Ռուսաստանի կողմից, որպեսզի Ուկրաինան հրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացումից և մտնի Ռուսաստանի հետ Մաքսային միություն:
«ԵՄ բարձր ներկայացուցիչը անհանգստություն է հայտնել կապված վերջին առևտրային և մաքսային միջոցառումների հետ, որը ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը Արևելյան գործընկերության որոշ պետությունների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Էշթոնը նաև ընդգծել է, որ «այդ միջոցառումները չեն համաձայնեցվում սկզբունքների հետ, որոնց տակ ստորագրել է Ռուսաստանը, ինչպիսիք են յուրաքանչյուր պետության ազատ կողմնորոշման և համաձայն միջազգային իրավունքի այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու իրավունքը»:
Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 18-ին հաստատել է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի համաձայնության ծրագիրը, որը կանխատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Կիևը ակնկալում է այդ պայմանագիրը ստորագրել նոյեմբերին Վիլյնուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր հերթին հայտարարել է, որ եթե այդ համապատասխան փաստաթուղթը ստորագրվի, ապա «մեր ուկրաինացի գործընկերների համար մուտքը Մաքսային միություն կփակվի»: