Նորվեգիան 240 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Գերմանիան այսօր հաստատեց, որ Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների հետ միասին կֆինանսավորի Patriot համակարգի վերագնումը, որպեսզի 100 Patriot հրթիռներ արագ տեղափոխվեն Ուկրաինա։ Նորվեգիան այս նախաձեռնության համար կհատկացնի 125 մլն եվրո»,- ասվում է գերատեսչության X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ։
Մայիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ստորագրեցին անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր։
Ինչպես հաղորդվում է, այս տարի Նորվեգիան Կիևին կտրամադրի առնվազն 13,5 միլիարդ նորվեգական կրոն (1,2 միլիարդ եվրո):