Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերդարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտնեց իրա մերձավորներից մեկը:

Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:


Թե որտեղ էր այս ընթացքում գտնվում Սուրեն Պետրոսյանը, դեռևս հայտնի չէ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օրը կապի դուրս չէր եկել ընտանիքի անդամների հետ և զրկված էր իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:


Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։