Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քմ մակերեսով ուսումնական մասնաշենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:


Գույքն առանձնացվել է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 1 հասցեից։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 298 մլն 300 հազար դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 14 915 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։


Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 584 235.60 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։