Բուդապեշտում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հայ ըմբիշները բավական հաջող հանդես եկան և ընդհանուր արդյունքները լավն էին:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, հավելելով, որ մեդալների քանակը նախօրոք չենք որոշում, քանի որ ցանկացած պահի հնարավոր է սայթաքումներ, կամ խանգարող հանգամանքներ:Ուզում էինք, որ ավելի լավ լիներ, բայց ստացվեց ինչ-որ ստացվեց, ամեն մեկին ինչ-որ մի բան խանգարեց, բայց ընդհանուր հաջողությունները շատ լավն էին», - նշեց նա:

Անդարադառնալով իր որդի՝ Արսեն Ջուլֆալակյանին, նա նշեց, որ Արսենի մոտ մրցումներից հետո տաքություն, անգինա և գրիպ է առաջացել:

«Ինքը շատը լավ է մասնակցել, թեկուզ պարտվեց մենամարտում, ուղղակի թույլ է տվել տակտիկական սխալ», - նշեց նա:

Նա նշեց, որ ստացվում է, որ այս վերջին հանդիպումների ժամանակ հաղթանակը Ռոման Վլասովինն էր, սակայն երկուսն էլ մեկը մյուսին համարում են լուրջ հակառակորդներ: «Հաղթելու բանալի չենք կարողացել գտնել, որը համոզված ենք, կկարողանանք: Առ այսօր սակայն չի ստացվել», - հայտարարեց նա, հավելելով, որ ամեն դեպքում անհնար ոչ մի բան չկա, և համոզված է, որ կգա ժամանակ, որ կհաղթենք:

Լ. Ջուլֆալակյանը նշեց, որ իր մյուս տղան՝ Արամ Ջուլֆալակյանը, հավաքականի լիարժեք անդամ է և մասնակցում է մրցումների: