Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը հանդես են եկել նորությամբ։ Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի ամուսնական զույգերից մեկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ «Ինձ գրկիր ամուր»՝ այսպես է կոչվում նոր աշխատանքը, որի հեղինակը Էդգար Ալեքսանյանն է։
Ռոմանտիկ տեսահոլովակում ամուսինները սպիտակ տրամադրությամբ են։ Սպիտակ վարագույրներ, վարդագույն ծաղիկներ, պարեր ու սիրահար զույգեր։ Թե Արփին, թե Միհրանը եւս սպիտակ հագուստով են։ Արփին իր նուրբ կերպարն ամբողջացրել է ոսկեգույն աքսեսուարներով, որոնք զարդարել են նաեւ դերասանուհու մազերը։
Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։