Ռուսաստանի նախագահ Պուտինը կհրամայի մարտավարական միջուկային զենք կիրառել, երբ ռուսական բանակն Ուկրաինայում պարտություն կրի, բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լիտվինենկոն։


Հարցին՝ արդյոք կան հանգամանքներ, երբ Պուտինը կարող է դիմել տակտիկական միջուկային զենքի կիրառմանը, Լիտվինենկոն ասել է. «Երբ Ռուսաստանը աղետալի պարտության եզրին է՝ ոչինչ չենք կարող բացառել»:

Նման պարտությունն, ըստ Լիտվինենկոյի, կհանգեցնի ռուսական ճակատների փլուզման, բանակից դասալքության և Մոսկվայում բողոքի ցույցերի:

Լիտվինենկոն նաև հայտարարել է, որ ուկրաինական ռազմի դաշտում Ռուսաստանի պարտությունն ինքնաբերաբար չի հանգեցնի Մոսկվայի կողմից միջուկային զենքի օգտագործմանը, քանի որ Պուտինը կարող է փորձել իր ժողովրդին համոզել, որ իրադարձությունների նման շրջադարձը «հաղթանակ» է։