Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը 96-րդ տեղում է։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նահանջել է մեկ աստիճան։ Այս ամիս Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներում 1:2 հաշվով պարտվել էր Եվրո-2024-ի մասնակից Սլովենիային, 2:1 հաշվով հաղթել էր Ղազախստանին։
Լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Բելգիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Խորվաթիան եւ Իտալիան։