Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Գերմանիայի «Պադերբորնի» հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, և դարձել երկու գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ֆուտբոլիստը քթի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ է դուրս եկել խաղադաշտ։


Մբապեն քթի կոտրվածք է ստացել Եվրո-2024-ի առաջին տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում։ Նրա համար պատրաստվել է հատուկ դիմակ, որը նա կրելու է Եվրոյում։ Հունիսի 21-ին կայացած և 0:0 հաշվով ավարտված երկրորդ տուրի Հոլանդիայի դեմ խաղում հարձակվողը պահեստայինների նստարանին նստեց, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։

Առաջին տուրում Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթեց Ավստրիային։

Ֆրանսիան Եվրոպայի առաջնության խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը կանցկացնի Լեհաստանի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 25-ին: