ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։ Այսպես է նա պատասխանել լրագրողներից մեկի հարցին:

Անցյալ շաբաթ Բայդենի բանավեճը Թրամփի հետ ցնցեց դեմոկրատ հանրությանը «պետության ղեկավարի ծերունական անկման ախտանիշներով» և առաջացրեց կոչերի ալիք՝ նրան շտապ փոխարինել կուսակցության թեկնածուի պաշտոնում: