Գերմանիայում անցկացվող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 6-ին կավարտվեն քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Անգլիան կմրցի Շվեյցարիայի, Նիդերլանդները՝ Թուրքիայի հետ։ Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ։

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իսպանիան ու Ֆրանսիան։

Եվրո-2024, քառորդ եզրափակիչ

Անգլիա - Շվեյցարիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Նիդերլանդներ - Թուրքիա՝ 23:00