Իրանի խորհրդարանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է անցկացնել այս շաբաթ։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։
Նա հավելել է, որ երդմնակալությանն օտարերկրյա հյուրեր կհրավիրվեն օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ համաձայնությամբ։
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Պեզեշքիանը ստացել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։