Ֆլորենտինո Պերեսը մտադիր է դարձյալ առաջադրվել Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում 2025 թվականին։ 77-ամյա իսպանացի գործարարն այդ մասին հայտնել է իր մերձավորներին, հաղորդում է Relevo-ն։
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Պերեսը առողջական խնդիրներ ունի եւ կավարտի պաշտոնավարումը, սակայն այժմ նա հույս ունի եւս չորս տարի ղեկավարել Արքայական ակումբը։
Ֆլորենտինո Պերեսը առաջին անգամ «Ռեալի» նախագահի պաշտոնում եղել է 2000-2006-ին, երկրորդ անգամ ընտրվել է 2009-ին։