Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվեց Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող։ Նա գոլի հեղինակ դարձավ 21-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 1:1:
Յամալը դարձավ Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիային եւ եզրափակիչում կսպասի Նիդերլանդներ - Անգլիա զույգի հաղթողին։