ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նախազգուշացրել է, որ Մոսկվան «առանց նյարդայնանալու եւ հուզվելու» «կմշակի ԱՄՆ եւ Գերմանիայի սպառնալիքի ռազմական պատասխանը»։
Պենտագոնի մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը 2026թ. կսկսի Գերմանիայում հեռահար հարվածային համակարգերի տեղակայումը։
Մասնավորապես, կտեղակայվեն ամերիկյան SM-6 զենիթային հրթիռներ, Tomahawk թեւովոր հրթիռներ եւ փորձնական հիպերձայնային սպառազինություններ, որոնք «խոցման ավելի մեծ հեռահարություն ունեն, քան այժմ Եվրոպայում տեղակայվածները», նշվել է ԱՄՆ եւ Գերմանիայի համատեղ հայտարարությունում։
Ռյաբկովը հայտնել է, որ այդ գործողություններն ուղղված են Ռուսաստանի անվտանգությանը վնաս պատճառելուն։